Թուրքիայում մահապատժի վերականգնման հարցը կուսումնասիրվի հանրաքվեից հետո. Էրդողան
Թուրքիայի խորհրդարանը մահապատիժը վերականգնելու հարցը կուսումնասիրի սահմանադրական հանրաքվեից հետո, որը կանցկացվի ապրիլի 16-ին: Այս մասին գրում է РИА Новости-ն` վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:
Մահապատիժը վերականգնելու հարցը Թուրքիայի օրակարգ մտավ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Նշենք, որ Թուրքիայում վերջին մահապատիժն անցկացվել է 1984 թ.-ին: 2004 թ.-ի մայիսին երկրում մահապատժի անցկացումն արգելվեց: