Պեսկովը Ուկրաինան անվանել է «զրոյական ներդրումային հուսալիությամբ» երկիր
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայում ռուսական բիզնեսի վրա հարձակումը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Անկասկած մենք այդ ամենին հետևում են և մենք անհանգստացած ենք: Այստեղ հազիվ թե կարող է խոսք գնալ երկրի ներդրումային կլիմայի կամ ներդրումային անվտանգության մասին: Ակնհայտ է, որ դա զրոյական ներդրումային հուսալիությամբ երկիր է»,- հայտարարել է նա:
Պեսկովը ընգծել է, որ Ռուսաստանը երբեք չի խախտել միջազգային համաձայնություններ, պարտականություններ կամ ներդրողների իրավունքներ: