Ռուսաստանը բաց է Թրամփի վարչակազմի հետ աշխատանքներում.Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան բաց է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ աշխատանքներում, որոնք ուղղված կլինեն երկկողմանի հարաբերությունների կարգավորմանը:Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Այսօր մենք բաց ենք նախագահ Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններում ստեղծված իրավիճակի հետ կապված գործողություններում: Սակայն այդ ամենին կարելի հասնել միայն եթե Վաշինգթոնը գործում հաշվի առնի մեր ազգային շահերը և Ռուսաստանն ընդունի որպես հավասարաիրավ գործընկեր»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: