Վոլոչկովան աչքի է ընկել իր շատակերությամբ և բառապաշարով
Անաստասիա Վոլոչկովան պնդում է, որ դիետա է պահում, սակայն իր մորը Պետերբուրգ ճանապարհելու ժամանակ չի կարողացել իրեն զսպել և կերել է մի ամբողջ ափսե կարտոֆիլ: Նա այս մասին գրառում է թողել իր բլոգում, որը աչքի է ընկել իր բառապաշարով: Անաստասիա Վոլոչկովան ոչ առաջին անգամն է աչքի ընկնում իրեն ոչ հարիր խոսելաձևով, իսկ ինչ վերաբերվում է նրա սննդակարգին, արդեն նրա դիետա պահելը կասկածներ է առաջացնում: