ԱՄՆ-ն զինում է քրդերին, իսկ զենքը հայտնվում է «ԻՊ»-ի ձեռքում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ԱՄՆ-ն շարունակում է Սիրիայի քրդերին ավելի մեծ քանակով զենք մատակարարել, որի նշանակալի մասն ընկնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ձեռքը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի զորքերը մոտեցել են սիրիական Մանբիջ քաղաքին, և խոստացել է, որ տեղի քրդերն այնտեղ չեն մնա:
Նա ընդգծել է, որ երկու տեղի քրդական միավորումները՝ հանձինս «Դեմոկրտական միության» և «Ազգային ինքնապաշտպանության ուժերի», արաբական Մանբիջ քաղաքում արտաքին տարրեր են, և նրա կարծիքով, դրանք ահաբեկչական խմբավորումներ են:
Էրդողանը հաղորդել է, որ Անկարան բազմիցս այս մասին հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային: