Ի՞նչ հարաբերությունների մեջ են Ֆիլիպ Կիրկորովն ու Սերգեյ Լազարևը
Կիրկորովն ու Լազարևը իհարկե բարեկամներ և մոտ ընկերներ չեն, սակայն անցյալ տարվա «МУЗ-ТВ» մրցանակաբաշխության ժամանակ նրանք վիճել էին: Նշենք, որ նրանց մոտ վեճ էր առաջացել այն բանից հետո, երբ Լազարևը Կիրկորովի և Տիմատիի միջև վեճի ժամանակ պաշտպանել էր Տիմատիին: Այդ փաստը շատ էր նեղացրել Կիրկորովին: Մրցույթներից մեկի ժամանակ, որտեղ ժյուրիի կազմում Կիրկորովն էր, Լազարևը փայլուն ելույթ ունեցավ: Կիրորովը տպավորված էր նրա ելույթով: Նա իր հիացմունքն է արտահայտել Լազերևի նկատմամբ: Կարելի է ասել, որ աստղերի միջև կոնֆլիկը լուծված է հենց այդ մրցույթի շնորհիվ: