Քադիրովն ու Գալուստյանը Պուտիննի գրասենյակի մոտից պատասխանել են ՆԱՏՕ-ին (տեսանյութ)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանն ու «Comedy Club»-ի հումորիստներից Դմիտրի Գրաչևը, ով հայտնի է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած արտաքին նմանությամբ, զվարճալի տեսարան են նկարահանել սպառնալիքի մասին, որն իբրև թե ներկայացնում է «Ուրախների և հնարամիտների ակումբը» ՆԱՏՕ-ի համար: Տեսանյութը հրապարակել է Քադիրովը ինստագրամյան իր էջում: Այս մասին գրում է Lenta.ru-ն: