ՌԴ դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Յացենյուկին
Դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկին: Նրան մեղադրում են Ռուսաստանի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու մեջ: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Դատարանի որոշմամբ Արսենի Յացենյուկի նկատմամբ հեռակա կարգով խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ կապված այն բանի հետ, որ նա 2017թ-ի փետրվարի 21-ից միջազգային հետախուզման մեջ է գտնվում: Եվ հրահանգված է, որ ժամկետը հաշվեն Ռուսաստանի Դաշնության տարածքում նրան ձերբակալելու պահից սկսած կամ երբ նրան կարտահանձնեն ՌԴ-ին»,- նշել են դատարանում:
Այսօր Արսենի Յացենյուկը հաղորդել էր, որ Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանությանը հաղորդել են մեղադրանքների մասին, որոնք առաջ են քաշվել նրա դեմ: Յացենյուկը մեղադրանքները «լրիվ ապուշություն» է անվանել: