Ինչո՞ւ է Ջենիֆեր Լոպեսը դժգոհ նոր ընկերոջից (լուսանկարներ)
Մի շարք անհաջեղություններից հետո, թվում էր, թե Լոպեսը վերջապես գտել է իր կանացի երջանկությունը: Այս մասին գրում է Elle.ru-ն:
47-ամյա երգչուհու և 41-ամյա նրա ընկերոջ՚ Ռոդրիգեսի, հարաբերությունները շատ արագ կերպով են զարգանում: Սիրահարներն ռոմանտիկ ժամանակ են անցկացրել Բահամներում, նույնիսկ հանդիպել են միմյանց ընտանիքներին:
Սակայն դատելով պապարացիների կողմից արված լուսանկարներից զույգի կյանքում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, նրանք երջանիկ են երևում առաջին հայացքից միայն: Պարզվում է, որ վեճերը նրանց կյանքում սովորական երևույթ են դարձել:
Իտալական ռեստորանում նրանց ընթրիքի կադրերից երևում է, որ զույգը սառը վերաբերմունք է ցուցաբերում միմյանց նկատմամբ: Ըստ որոշ աղբյուրների մարզիկը պարզապես պատրաստ չէ լուրջ հարաբերությունների: