Թուրքիայում ոստիկանների և սիրիացի փախստականների միջև հակամարտություն է տեղի ունեցել
Անկարգությունների պատճառը եղել է Թուրքիայի հարավ-արևելքի Շանլիուրֆա քաղաքում մեծ թվով սիրիացի փախստականների ներկայությամբ: Այս մասին գրում է РИА Новости-ին հղում տալով «Hurriyet» թերթին:
Վերջին տարիներին Թուրքիա են եկել շուրջ 2.7 մլն փախստականներ Սիրիայից և Իրաքից: նրանց համար Թուրքիայի 10 մարզերում կառուցվել են ավելի քանի 20 ճամբարներ՚ բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Նրանք ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և դեղորայք: Սակայն փախստականների միայն մեկ հինգերորդ մասն են ապրում այդ ճամբարներում, իսկ մնացածը բնակություն են հաստատել տարբեր քաղաքներում, ինչն էլ հանգեցրել է փախստականների և տեղի բնակչության միջև ծագող հակամարտությունների:
Հաղորդվում է, որ խռովությունները սկսել են այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են միջամտել մի կնոջ և տղամարդու միջև ծագած վիճաբանությանը: Դրանից հետո մոտ 150 մարդ խռովություն են բարձրացրել: Ոստիկանությանը հաջողվել է հակահարված տալ և նրանց բերման ենթարկել:
Ոստիկանությունը ավելի ուշ հայտարարել է. « Այս ամենը սադրանք է, որի նպատակն է քաոս ստեղծել և հակամարտություն հրահրել»: