Թրամփը փեսային պաշտոն է տվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կգլխավորի Սպիտակ տան նոր վարչությունը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում տալով The Washington Post պարբերականին:
Նշվում է, որ վարչությունը կկրի «Սպիտակ տան ամերիկյան նորարարությունների վարչություն» անունը: Քուշները կունենա լայն լիազորություններ և հաշվետու կլինի անմիջականորեն նախագահին:
Ինքը՝ Քուշները, այս կապակցությամբ մասնավորապես ասել է. «Պետությունը պետք է ղեկավարվի ամերիկյան մեծ ընկերություն նման: Մենք հույս ունենք, որ մեզ կհաջողվի հաջողություն և արդյունավետություն ապահովել մեր հաճախորդների՝ մեր քաղաքացիների համար»: