Մերկելն Իվանկա Թրամփին հրավիրել է Բեռլին՝ գագաթաժողովի
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկա Թրամփին, հրավիրել է Բեռլին՝ մասնակցելու տնտեսական գագաթաժողովի։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press գործակալությանը:
Նշվում է, որ «W20» անվամբ գագաթաժողովը կենտրոնացված է «G20»-ի երկրների տնտեսական ու հասարակական գործընթացներում կանանց ներգրավվածության վրա։
Իվանկա Թրամփն ընդունել է Մերկելի հրավերը: Նա Բեռլին կժամանի ապրիլին:
Ինչպես նշվում է, Մերկելի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Իվանկա Թրամփն ու նա արդեն զրույց են ունեցել, որի ժամանակ քննարկվել է ԱՄՆ-Գերմանիա տնտեսական հարաբերությունները: