ԱՄՆ-ն շուրջ 200 դեսանտային է ուղարկում Մերձավոր Արևելք
ԱՄՆ-ն Բաղդադի հրամանատարության խնդրանքով շուրջ 200 դեսանտային է ուղարկում Մերձավոր Արևելք: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում տալով Fox News հեռուստաալիքին:
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ զինվորականները կմեկնեն կամ Իրաք, կամ Սիրիա, սակայն առայժմ նրանց տեղակայման վայրի մասին հստակ տեղեկություն չկա:
Որոշումը կկայացնի գեներալ-լեյտենանտ Սթիվեն Տաունսենդը, ով գլխավորում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը:
Ակնկալվում է, որ Պենտագոնը զինծառայողների տեղակայման մասին առավել մանրամասն կտեղեկացնի մարտի 27-ին: