«Եվրատեսիլ-2017»-ում Կիպրոսը ներկայացնող հայազգի երգիչը կատարում է «Երազ իմ երկիր հայրենի» երգը (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը «մարտահրավեր» է նետել Կիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիգին:
Հովիգն ընդունել Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի մարտահրավերը: Նա ֆեսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ կատարում է «Երազ իմ երկիր հայրենի» երգը:
Նա նաև տեսանյութին կից գրել է.«Սիրելի՛ Արծվիկ, ահա իմ պատասխանը քո #CelebrateDiversityChallenge մարտահրավերին։ Երգում եմ հայկական՝ «Երազ իմ երկիր հայրենի» երգը»։