Բրեդ Փիթը կհաշտվի Ջոլիի հետ հանուն երեխաների
Ժամանակը թռչում է և Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի հարաբերություններում կիրքն աստիճանաբար նվազում է: Վերջերս հայտնի էր դարձել, որ բազում մեղադրանքներից հետո դերասանները, վերջապես, սկսել են խաղաղ կերպով շփվել: Այժմ ԶԼՄ-ներում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Փիթը և Ջոլին մտադիր են հաշտվել: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Բրեդը ցանկանում է նախկին կնոջ հետ հարաբերությունները կարգավորել հանուն երեխաների: Ինչպես հաղորդվում է, դերասանը պատրաստ է ամեն ինչի իր որդիների և դուստրերի համար:
Չնայած նրան, թե որքան ցավ է նրան պատճառել Էնջին, Բրեդը մտադիր է կարգավորել իր հարաբերությունները նրա հետ միայն հանուն երեխաների: Երեխաների բարեկեցությունն աշխարհում ամենակարևոր բանն է Բրեդի համար: Եվ նա հասկանում է, որ Էնջիի հետ հարաբերությունները կարգավորելն ամենալավ բանն է, որ կարող է անել երեխաների համար: