Կինն այրվել է իր տանն աղոթելիս ու մահացել
Նովոսիբիրսկում բնակարանում վառված մոմերից բռնկված հրդեհի հետևանքով 80-ամյա կին է մահացել: Այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն: Գերատեսչությունում հավելել են, որ հրդեհի դեպքի առիթով Ռեսպուբլիկանսկայա փողոցի բնակելի 3-հարկանի շենքերից մեկի բնակարաններից մեկում ստուգումներ են անցկացվում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Նախնական տվյալներով՝ կինն իր բնակարանում մենակ է եղել և աղոթել է ու վառել եկեղեցական մոմեր: Մոմերի կրակն ընկել է դյուրավառ առարկաների վրա և հրդեհ է բռնկվել: Բնակարանի տիրուհին փորձել է մարել կրակը սեփական ուժերով, սակայն բնակարանից դուրս գալ այդպես էլ նրան չի հաջողվել:
Արտակարգ պատահարի մասին հաղորդել են հարևանները: Նրանք չեն կարողացել կնոջն օգնել, քանի որ մուտքի դուռը ներսից փակ է եղել: Մինչ փրկարարները ժամանել են, կինն արդեն մահացել էր, նախնական տվյալներով՝ մահվան պատճառը թունավորումն է շմոլ գազից: