Թրամփը Մերկելի հաշվին 300 միլիարդ դոլար է փոխանցել
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հաշվին 300 միլիարդ դոլար է փոխանցել ՆԱՏՕ-ի ծառայությունների համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով գերմանական կառավարության իր աղբյուրներին:
Ամերիկացի առաջնորդը թուղթը փոխանցել է գերմանական կառավարությանը դեռևս նախորդ շաբաթ՝ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Գերմանացի նախարարներից մեկը, ով չի ցանկացել նշել իր անունը, պատահարը զայրացնող է համարում: «Այդպիսի պահանջներ դնելու նպատակը մյուս կողմին վախեցնելու փորձն է, սակայն կանցլերը դա հանգիստ է ընդունել և չի պատրաստվում արձագանքել սադրանքին»,- նշել է նա: