Իրանը հայտնել է ԱՄՆ ընկերությունների դեմ պատասխան պատժամիջոցներ սահմանելու մասին
Իրանը հայտնել է, որ պատասխան պատժամիջոցներ է սահմանում ամերիկյան 15 ընկերությունների դեմ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Press TV-ին:
Նշվում է, որ պատժամիջոցները կիրառվելու են ընկերությունների դեմ՝ Իսրայելի «հանցագործություններին ու ահաբեկչությանն» աջակցելու համար։
Ավելի վաղ, Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել 30 օտարերկրյա ընկերությունների ու ֆիզիկական անձանց նկատմամբ, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ ընկերություններին կասկածում են Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Իրանի հետ կապերի մեջ: Նշվում է նաև, որ պատժամիջոցները սահմանվել են զանգվածային խոցման զենքի ու հրթիռային տեխնոլոգիաների տարածման արգելքը խախտելու համար։