ԵԽԽՎ ղեկավարը՝ ՌԴ-ի հետ առկա տարաձայնությունների մասին
ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ Սանկտ Պետերբուրգում հանդիպումների նախօրեին պատմել է, որ Ռուսաստանի ու Վեհաժողովի հարաբերությունների համար խոչընդոտ են մնում Ուկրաինական ճգնաժամին վերաբերող հարցերը։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Մասնավորապես, ուկրաինական հակամարտությանը վերաբերող դժվար հարցերն առաջվա պես մնում են Վեհաժողովի և Ռուսաստանի խորհրդարանի միջև տարաձայնությունների պատճառը: Իմ ընտրվելուց հետո, ես որոշել եմ քայլեր ձեռնարկել ռուս խորհրդարանականների հետ, որպեսզի հարաբերությունները կարգավորվեն, և որպեսզի միասին փնտրենք ուղիներ՝ ԵԽԽՎ-ում նորմալ ու լիարժեք համագործակցությունը վերականգնելու համար»,-ասել է ԵԽԽՎ ղեկավարն ու հավելել, որ այդ քայլերը չեն հակասում Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: