Արծվիկը «մարտահրավեր» է նետել Կիպրոսի հայազգի ներկայացուցչին (տեսանյութ)
«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկն այս անգամ մարտահրավեր է նետել Կիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիգին:
Արծվիկը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.
««Celebrate Diversity Challenge»-ի առաջին փորձը կարծես թե հաջողվեց։ Շարունակում ենք։ Այս անգամ փորձել եմ կատարել հանրահայտ կիպրական երգ և հաջորդ մարտահրավերը նետում եմ «Եվրատեսիլ-2017»-ի Կիպրոսի ներկայացուցիչ, հայազգի երգիչ Հովիգին։ Հուսամ՝ կհավանես կատարումս: Անհամբեր սպասում եմ պատասխանիդ»: