Աֆղանստանում ոչնչացվել է «Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկը. Պենտագոն
Պենտագոնը հաղորդել է, որ Աֆղանստանում ամերիկյան ՌՕ ուժերի ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է «Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկը՝ Կարի Յասինը: Այս մասին գրում է Интерфакс-ը:
Ամերիկյան ռազմական գերատեսչության տվյալներով՝ Յասինը 2008 թ.-ին Իսլամաբադում «Մարիոթ» հյուրանոցի վրա իրականացրած հարձակման կազմակերպիչներից է եղել: Այդ հարձակումը խլել է ավելի քան 50 մարդու կյանք, այդ թվում՝ ԱՄՆ-ի 2 քաղաքացու:
Ավիահարվածը հասցվել է մարտի 19-ին աֆղանական Պակտիկա նահանգում:
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը այս կապակցությամբ հայտնել է.« Կարի Յասինի ոչնչացումը այն բանի վկայությունն է, որ ահաբեկիչները, ովքեր արտավորում են իսլամը, իրենց գործողություններն ուղղում են անմեղ մարդկանց դեմ, չեն կարող կարող խուսափել արդարացի վրեժխնդրությունից»: