ԱՄՆ-ում օդանավի կործանման հետևանքով ընտանիք է զոհվել
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում ամուսնական զույգն իր երկու դեռահաս երեխաների հետ թեթև շարժիչով օդանավի կործանման զոհ են դարձել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Orlando Sentinel պարբերականին:
Օդանավը Կիսիմի քաղաքի օդանավակայանից թռիչք էր կատարում դեպի Ֆլորիդա: Թռիչքից 2 ժամ անց օդաչուն ահազանգի ազդանշան է տվել:
«Ակնհայտ է, որ ինքնաթիռը մասերի է բաժանվել երկնքում թռիչքի ժամանակ»,- հայտնել էարտակարգ ծառայության ներկայացուցիչը:
Վթարի պատճառը դեռևս պարզ չէ: Իշխանությունների տվյալներով՝ եղանակային պայմանները կործանման պահին անբարենպաստ են եղել. անձրևել է և ուժեղ քամի է եղել: