Էրդողանին Թուրքիայում Պուտին են անվանում
Այսօր քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին ասաց, որ Թուրքիայում պայքարում են իսլամիստների դեմ: Իսկանդարյանի կարծիքով` Թուրքիայում տեղի ունեցող դեպքերը արաբական գարուն չեն և չեն կարող հանգեցնել հեղափոխության: Թուրքիայում էրդողանին անվանում են Պուտին, քանի որ նա ուժեղ կառավարիչ է և մեծ շանսեր ունի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու համար: Քաղաքագետի կարծիքով` Էրդողանի վարած արտաքին քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Թուրքիան խնդիրներ ունենա հարևանների հետ, իսկ ինչ վերաբերում է Դավիթօղլուի քաղաքականությանը, ապա այն ընկել է ճգնաժամի մեջ:
Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձավ նաև հայկական համայնքի վրա Թուրքիայում տեղի ունեցող դեպքերի հնարավոր ազդեցությանը: Նա փաստեց, որ կարող են դիպչել հայկական համայնքին կամ այնտեղ մեկնող հայերին, բայց հայերը հիմնական գործոնը չեն: