Այժմ գնում է իմպերիաների ստեղծման գործընթաց, որը մեր իշխանավորները պետք է հաշվի առնեն. Արամ Կարապետյան
Այսօր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող դեպքերին նշեց, որ Թուրքիայում կատարվող դեպքերը տեղի են ունենում նաև ամբողջ աշխարհում: Էրդողանն իրեն համարում է Աբդուլ Համիդի ժառանգորդ: Արամ Կարապետյանի խոսքով' Թուրքիայում մի մասը պաշտպանում է Էրդողանի քաղաքականությունը, սակայն որոշ մասն էլ դեմ է նրան: Նրա կարծիքով' Թորքիայում տեղի ունեցող ցույցերը դեռ կշարունակվեն:
Արամ Կարապետյանի խոսքով այժմ գնում է մեծ իմպերիաների ստեղծման գործընթաց, որը մեր իշխանավորները պետք է հաշվի առնեն: