Դե Միստուրան կոչ է արել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, սիրիական հարցով հատուկ դեսպան Ստաֆան դե Միստուրան ուղերձ է հղել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներին` կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել Սիրիայում հրադադարը պահպանելու համար:Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում տալով TACC-ին:
Դե Միստուրայի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հատուկ դեսպանը խոր մտահոգված է Դամասկոսում, Համայում և Սիրիայի այլ մասերում տեղի ունեցող վերջին բախումների սրացմամբ: Այս առթիվ նա նամակներ է հղել Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարներին` որպես Սիրիայում 2016-ի դեկտեմբերի 30-ին ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմի երաշխավոր երկրների»:
Դե Միստուրայի խոսքով` հրադադարի ռեժիմի խախտումների աճող թիվը սպառնում է քաղաքական կարգավորման գործընաթացին: