Կրեմլի Կարմիր հրապարակում «Երկրի ժամը» ակցիայի շրջանակներում հանգել են լույսերը
Մոսկովյան Կրեմլը և Կարմիր հրապարակը շաբաթ երեկոյան հերթական անգամ միացել է «Երկրի ժամը» միջազգային էկոլոգիական ակցիային՝ միաժամանակ խորասուզվելով Կրեմլին ոչ հատկանշական մթության մեջ:Լուսավորությունը հանգցվել է 60 րոպե:Այս մասին գրում է Interfax.ru-ն:
Առաջին անգամ դա արվել է 2013 թ., այժմ ակցիային Կրեմլի մասնակցությունը արդեն ավանդույթ է դարձել:Այս տարի այն տեղի է ունենում ՌԴ-ում հայտարարված էկոլոգիայի տարվա շրջանակներում: