Ա՜խ, ինչպես եմ ես սիրում հույներին. Թրամփի խոսքերը Հունաստանի անկախության օրվա առթիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ի պատիվ Հունաստանի անկախության օրվա և Ամերիկայի հունական համայնքի հետևյալ խոսքերն է ասել. «Ես սիրում եմ հույներին»: Այս մասին գրում է Ren.tv-ին՝ հղում տալով հունական ԶԼՄ-ներին:
«Ես սիրում եմ հույներին, ա՜խ, ինչպես եմ ես ձեզ սիրում: Մի մոռացեք, որ ես Նյու Յորքից եմ: Այնտեղ հույներն ամենուր են»,- ասել է նա:
Նա նշել է, որ Հունաստանի անկախության օրը նշվում է նաև Սպիտակ տանը՝ արդեն 30 տարի: Այդ ավանդույթի հիմքը դրել է Ռոնալդ Ռեյգանը:
Տոնակատարության ժամանակ Սպիտակ տանը հնչել է հունական երաժշտություն և հունական ժողովրդական պարեր: