Ի՞նչ արժե կարմիր «iPhone 7»-ը Ռուսաստանում
Ռուսական շուկայում մեկնարկել է կարմիր գույնի «iPhone 7»-ի վաճառքը: Նախնական պատվերներով նորույթը կարելի է ձեռք բերել հենց այժմ, սարքավորումը պատվերից հետո շուկայում է հայտնվում մեկ շաբաթ հետո: Այս մասին գրում է «Экономика сегодня»-ն:
Ռուսները հնարավորություն ունեն նոր մոդելը գնելու երկու տարբերակով: Առաջինի դեպքում հիշողության ծավալը կլինի 128ԳԲ, երկրորդի դեպքում՝ 256: Հայտը լրացնել հնարավոր է «Связной»-ի, «Мегафон»-ի և «Евросеть»-ի պորտալներում:
Սարքավորման առաջին տարբերակն արժե 60 000 ռուբլի, երկրորդը՝ 62 000 ռուբլի:
«Apple»-ը կարմիր «iPhone 7»-եր թողարկեց «RED» բարեգործական ծրագրի հետ համագործակցության տասնամյակի առթիվ: