Մառա Բաղդասարյանը մտադիր է իր բողոքն ուղարկել Պուտինին (տեսանյութ)
«Gelandewagen» ավտոմրցավազքերի սկանդալային մասնակից Մառա Բաղդասարյանը մտադիր է բողոքներ ուղարկել նախագահի քարտուղարություն, Մոսկվայի դատախազություն և գլխավոր դատախազին, որպեսզի չեղարկվի դատարանի որոշումը՝ իրեն վարորդական իրավունքից զրկելու մասին: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
Սթրիթռեյսերի իրավաբան Դավիդ Քեմուլարիան ասել է. «Մենք կդիմենք նախագահին, գլխավոր դատախազին, Մոսկվայի գլխավոր դատախազին, որպեսզի նրանք գնահատական տան նրան, ինչ տեղի է ունենում: Չի կարելի մարդուն մի հիվանդությամբ ախտորոշել, որը նա չունի»,- նշել է նա:
Նշվում է, ր Բաղդասարյանը նաև պատրաստ է բժշկական զննություն անցնել դատարանի որոշմամբ կամ առաց դրա:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային դատարանը Մառա Բաղդասարյանին զրկել էր վարորդական իրավունքից: