ԱՄՆ-ն արտաքսում է Հնդկաստանի քաղաքացիներին
Ամերիկայի Միացյալ Նահանգները երկրից արտաքսում է Հնդկաստանի մոտ 270 քաղաքացիների, ովքեր ապօրինի եղանակով հայտնվել են Միացյալ Նահանգներում: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «РИА Новости» գործակալությանը:
Նրանք տեղեկացրել են Հնկաստանի իշխանություններին այդ մասին, սակայն երկրի ԱԳՆ-ն պահանջում է այդ մարդկանց՝ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը:
Արտաքսելու գործընթացը կսկսվի նրանց քաղաքացիությունը հաստատելուց հետո: Միացյալ Նահանգներում ապօրինի եղանակով ապրում է Հնդկաստանից եկած ավելի քան 500 000 մարդ: Նրանց մեծ մասը գնացել է ԱՄՆ, սակայն մնացել է այնտեղ վիզայի ժամկետի մարումից հետո: