ԱՄՆ-ում ինքնաթիռը հարվածել է բնակելի շենքին. կա զոհ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգում ոչ մեծ մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել և հարվածել բնակելի շենքին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Fox News» հեռուստաընկերության կայքին:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել «Քոբ Քաունթի» միջազգային օդանավակայանից 2.5 կիլոմետր հեռավորության վրա:
Պատահարի հետևանքով մահացել է ինքնաթիռի վարորդը:
Ինչպես հաղորդել են շենքում ապրող մի ընտանիքի հարևանները, ընտանիքը դեպքի պահին եկեղեցում է եղել: