Նյու Յորքի իշխանությունները կաջակցեն Թրամփի հրամանների արդյունքում տուժած ներգաղթյալներին
Նյու Յորք նահանգի իշխանությունները նախագիծ են մեկնարկում, որով կօգնեն Թրամփի իմիգրացիոն հրամանների արդյունքում տուժած ներգաղթյալներին: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ֆրանս Պրեսսին»:
Նշվում է, որ իրավաբանական կազմակերպությունների, ինչպես նաև ուսանող իրավաբանները, փաստաբանները օգնություն կտրամադրեն ներգաղթյալներին, ովքեր օրենսդրութունում արված փոփոխությունների հետևանքով դժվարին իրավիճակում են հայտնվել:
Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ միլիոն դոլար, որի մի մասը կհատկացվի նահանգի բյուջեից, իսկ մյուս մասը մասնավոր աղբյուրներից: