ԱՄՆ-ը իրանական և կորեական 30 ընկերությունների և ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցների ցուցակ է հրապարակել
Վաշինգթոնը 30 արտասահմանյան ընկերությունների և ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցների ցուցակ է հրապարակել, որոնք մեղադրվում են մասսայական ոչնչացման զենքերի և հրթիռային տեխնիկայի ստեղծման գործում Կորեային, Սիրիային և Իրանին աջակցելու մեջ:Այս մասին գրում է Gazeta,ru-ն:
Նշվում է, որ պատժամիջոցների ցուցակ են մտել նաև Չինաստանի և ԱՄԷ-ի ընկերություններ և ֆիզիկական անձիք, ավքեր կասկածվում են Իրանին հրթիռային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկայի տրամադրման մեջ: