Jay Z-ն սպանված սևամորթ դեռահաս Թրեյվոն Մարտինի մասին ֆիլմ կնկարահանի
Ամերիկացի ռեփեր Jay Z-ն նոր լիամետրաժ ֆիլմ և փաստագրական սերիալ կնկարահանի սպանված սևամորթ դեռահաս Թրեյվոն Մարտինի մասին.գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Guardian-ին:
Մարտինը սպանվել է 2012թ. Ջորջ Ցիմմերմանի կողմից: Այդ սպանությունը ռասիզմի մասին բազմաթիվ քննարկումների և բանավեճերի առիթ հանդիսացավ ԱՄՆ-ում:
Ֆիլմը կնկարահանվի երկու գրքերի հիման վրա. առաջինը լրագորղ Լիզա բլումի, իսկ երկրորդը ՝ Մարտինի ծնողների հեղինակած:
Jay Z-ի համար սա երկրորդ ծրագիրն է, որը նվիրված է ԱՄՆ-ում ռասայական խտրականությանը և քրեական արդարադատությանը:Առաջինը «Ժամանակ.Կալիֆ Բրաուդերի պատմությունը» ֆիլմն է՝ Բրոնսկից մի դեռահասի կյանքի և մահվան մասին: