Երկարաշարժ Վանից 7կմ դեպի հյուսիս-արևելք
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 23.02-ին Թուրքիայի տարածքում՝ Վան քաղաքից 7 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ, հիպոկենտրոնը գնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են' հյուսիսային լայնության 38.530 և արևելյան երկայնության 43.460:
Երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել: