«Apple»-ը արձագանքել է «WikiLeaks»-ի տարածած տեղեկատվությանը
«Apple» ընկերությունից հայտնել են, որ ավելի վաղ «WikiLeaks»-ի կողմից տարածած հաղորդագրությունը անվտանգության խոցելիության մասին այլևս վտանգավոր չէ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով «Apple» ընկերության տարածած հաղորդագրությանը:
«Մենք նախկինում արձագանքել ենք «Wikileaks»- ի հրապարակմանը: Ելնելով մեր վերլուծություններից, ապահովության հետ կապված խնդիրներ ունեն միայն «iPhone 3G» հեռախոսները,այս խնդիրը շտկվել է 2009 թվականին, երբ թողարկվել է «iPhone 3GS»-ը: Բացի այդ, արդեն շտկվել են նաև համակարգիչների խոցելիությունը», - ասված է հայտարարության մեջ: