ՌԴ-ի՝ «կրակի վրա յուղ լցնող» պատասխանը. առաջարկվում է եվրատեսիլյան տեսահոլովակը նկարահանել Ղրիմում
ՌԴ Պետդումայի պատգամավոր Դեգտյարովը ենթադրում է, որ Ռուսաստանին առաջարկում են «մտնել«Եվրատեսիլ» ետին մուտքով», և դա անթույլատրելի է համարում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ուկրաինայի իշխանությունների գործողությունների (Ռուսաստանը մրցույթին ներկայացնող երգչուհի Յուլիա Սամոյլովային արգելելը մտնել Ուկրաինա) պատասխանը կարող է լինել երգչուհու երգի տեսահոլովակը՝ նկարահանված Ղրիմում:
«Մեր կողմից մենք կարող ենք առաջարկել Յուլիա Սամոյլովայի տեսահոլովակը նկարահանել Նախիմովի հրապարակում և այն ուղարկել հեռուստահեռարձակողների ընկերությանը, որպեսզի ևս մեկ անգամ ցույց տանք, որ Ղրիմը Ռուսաստան է»,- նշել է պատգամավորը:
Նա ողջունել է Առաջին ալիքի որոշումը՝ մրցույթն այս տարի չհեռարձակելու մասին: