Չեչնիայում զինյալները հարձակվել են Ռուսական գվարդիայի պահակակետի վրա
Չեչնչայում զինյալները հարձակվել են Ռուսական գվարդիայի պահակակետի վրա: Նախնական տվյալներով՝ հանցագործները տեղում սպանվել են: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես նշվում է, նրանք ցանկանում էին մտնել սպաների հանրակացարան:
«Փոխհրաձգության ընթացքում գրեթե բոլոր զինյալները տեղում սպանվել են»,- նշել է իրավապահ մարմնի աշխատակիցը:
Այլ տուժածների մասին տեղեկությունը դեռևս ճշտվում է: