ԱՄՆ-ն խստացնում է վիզաների տրամադրման կարգը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քարտուղարությունը որոշել է խստացնել ամերիկյան վիզաներ տրամադրելու գործընթացը և դեսպանատներին և հյուպատոսարաններին հրահանգել է ստուգել վիզա ստանալ ցանկացողների սոցկայքերի էջերը, ովքեր եղել են այն տարածքներում, որոնք գրավված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Համապատասխան հրահանգն ուղարկվել է բոլոր ամերիկյան ներկայացուցչություններին մարտի 17-ին: Դեսպանատների աշխատակիցներն այժմ պետք է անցկացնեն ավելի մանրամասն ստուգում «բնակչության այն խմբերի շրջանում», որոնք կարող են ԱՄՆ-ի անվտանգության համար սպառանալիք ներկայացնել:
Թե կոնկրետ ինչ խմբերի մասին է խոսք գնում փաստաթղթերում, որոնք ֆրանսիական լրատվական գործակալություններից մեկի տրամադրության տակ են հայտնվել, չի հաղորդվում: