Իրեն երեխայի պես պահող Թրամփը՝ համացանցի մեմ. սոցկայքերում ծաղրել են ԱՄՆ նախագահին (տեսանյութ)
Սոցկայքերի օգտատերերը ծաղրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով բարձրացել է բեռնատարը և իրեն պահել «մեծ տղայի պես»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Hill»-ին:
Դոնալդ Թրամփը հանդիպել է ավտոտրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների և բեռնատարների վարորդների հետ: Թվիթթերյան իր էջում նա այդ հանդիպումը Սպիտակ տանը պատիվ է համարել իր համար:
Սակայն թվիթթերյան օգտատերերը ուշադրություն են դարձրել, որ ամերիկացի նախագահը, բեռնատարի սրահ բարձրացած, սկսել է ազդանշան տալ և «ղեկին նստած լինել», ինչպես երեխան:
Just before today's health care vote was delayed, Trump climbed into the driver's set of a truck and honked its horn. pic.twitter.com/H3tPeQ8f0S
— Kyle Griffin (@kylegriffin1) 23 марта 2017 г.