Անկարան մեղադրել է ռուս զինվորներին սիրիական քրդերին սատարելու մեջ
Թուրքական իշխանությունները հինգշաբթի օրը ռուսական զինվորական միջնորդին հաղորդագրություն են ուղարկել, որում իրենց խորին անհանգստություն են հայտնել Սիրայի շրջաններում կատարվող գործողությունների առթիվ, որոնք գտնվում են քրդերի ազգային ինքնապաշտպանական ջոկատի վերահսկողության տակ:
Օրերս Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել նաև ռուսական կողմի ժամանակավոր միջնորդը, և անհանգստությունն է հայտնել Թուրքիայի հարավում մահացած թուրք զինվորի մահվան առթիվ:Հիշեցնենք, որ թուրք զինվորը սպանվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ քրդական ազգային ինքնապաշպանական ջոկատի դիպուկահարի կրակոցից: