Մարին Լե Պենը վաղը կժամանի Մոսկվա
Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Մարին Լե Պենը վաղը կայցելի Ռուսաստան:Պլանավորվում է հանդիպում ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ:Այս մասին հայտնում է Ren.tv-ն:
Հանդիպումը կկայանա ռուս և ֆրանսիացի պաշտոնյաների համագործակցության շրջանակներում:
ՌԴ միջազգային գործերի հարցերով պատգամավոր Լեոնիդ Լենիցկին հայտարարել է, որ Մարին Լե Պենը Ռուսաստան է ժամանելու իր սեփական հրավերով: