Թրամփի որդին քննադատել է Լոնդոնի քաղաքապետին
Թրամփ կրտսերը քննադատությունների թիրախ է դարձել այն բանից հետո, երբ twitter-ի իր էջում հիշեցրել է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին Բրիտանիայի մայրաքաղաքում խորհրդարանական շենքի վրա կատարված ահաբեկչական գործողությունների մասին նրա հայտարարությունը:Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Guardian-ին:
«Դուք երևի կատակու՞մ եք»,- գրառել է ԱՄՆ նախագահի որդին՝ հղում տալով քաղաքապետի գրառմանը.- «Ահաբեկչական հարձակումները մեծ քաղաքներում բնակականոն կյանքի մի մասն են կազում՝ գրում է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը»:
Աղբյուրը նշում է, որ հայտնի չէ՝ արդյոք Թրամփ կրտսերը տեղյակ էր, որ հրապարակումը արված է մեկ տարի առաջ: