Պետության և իշխանության տարանջատման էության ընկալումը ՀՀ-ում խորը ճգնաժամ է ապրում
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիայի ազգային հերոս Գեներալ Պետենը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիան հանձնեց Երրորդ Ռեյխին և այդ պահից դարձավ պետական դավաճան։
Եվ արդեն Ադոլֆի պարտությունից հետո Ֆրանսիայում, բնականաբար, չգտնվեցին Շիզոֆրենիկներ և մոլագարներ, ովքեր Պետենի քայլն ընդդեմ Ֆրանսիական պետականության կարդարացնեին՝ մատնացույց անելով նրա՝ Ֆրանսիայի ազգային հերոս լինելու հանգամանքը։
Հ.Գ. Այստեղ խնդիրն ավելի շատ Պետության և անկախ Պետականության գաղափարի ընկալումների մեջ է։ Այն ժողովուրդը, ով հարյուրամյակներով պետականություն չի ունեցել, դժվար էլ գնահատի դրա արժեքն ու նշանակությունը։ Պետության և իշխանության տարանջատման էության ընկալումը ՀՀ-ում խորը ճգնաժամ է ապրում։
Նարեկ Սամսոնյան. Ֆեյսբուք