Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ամուսնալուծությունից հետո հանդիպել են առաջին անգամ (լուսանկար)
Վերջերս համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ Անջելինա Ջոլին վերջապես համաձայնել է հանդիպել իր նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ, իրենց վեց երեխաների մասին խոսելու համար: Այս մասին գրում է Elle.ru-ն:
Հանդիպումը տեղի է ունեցել իրավաբանների ներկայությամբ: Ըստ իրավաբաններից մեկի՚ նախկին ամուսինները հարաբերությունների այն փուլում են, որ մի կողմ են դրել զայրույթը միմյանց հանդեպ և միասին մտածում են երեխաների հետագա ճակատագրի մասին:
Բացի այդ, Անջելինա Ջոլիի մտերիմ ընկերներից մեկը խոստովանել է, որ Ջոլին ցանկանում է որքան հնարավոր է շուտ լուծել բոլոր խնդիրները և իր կյանքում նոր փուլ սկսել: