Հրաձգություն ամերիկյան Վիսկոնսին նահանգում. կա 4 զոհ
Ամերիկյան Վիսկոնսին նահանգում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ ոստիկանության սպա: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Fox 6 հեռուստաալիքին:
Նշվում է, որ ոստիկանության կապիտան Թոդ Բաեթենը հայտարարել է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Վաուսաու բնակավայրում, բանկի, իրավաբանական ընկերության և բնակելի շենքի հարևանությամբ:
Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին:
Ներկա պահին հետաքննություն է տարվում՝ հանգամանքները պարզելու նպատակով: