Ռուսաստանում ոչ ոք չի հեռարձակի «Եվրատեսիլ-2017»-ը
«Եվրատեսիլ»-ը Կիևից ոչ ոք չի հեռարձակի Ռուսաստանի տարածքում: Այսպիսի որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ասօր երեք տարով արգելել է ռուս մասնակցին՝ Յուլա Սամոյլովային մտնել Ուկրաինա: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Իսկ 2018 թվականին, անկախ նրանից, թե ով կցուցադրի «Եվրատեսիլ»-ը, Ռուսաստանը կներկայացնի հենց Յուլիա Սամոյլովան: Այսպիսին է ռուսական խոշորագույն մեդիահոլդինգների ղեկավարների դիրքորոշումը:
«Եվրատեսիլ-2017»-ը կանցնի Կիևում: Մայիսի 9-ին և 11-ին կլինեն կիսաեզրափակիչները, իսկ մայիսի 13-ին տեղի կունենա մրցույթի եզրափակիչը: