Կնոջն ամբողջ սրտով սիրել չարժի, իսկ չսիրել չի ստացվում. Սալվադոր Դալի
Կյանքում ամենամեծ երջանկությունն այն է, որ քեզ սիրում են: Հյուգո
Զայրույթը մերկապարանոց ու ակնթարթային ատելությունն է, ատելությունը' զսպված ու մշտական զայրույթը։ Դյուկլո
Սրտի հանգստության համար լավագույն միջոցը մտքի աշխատանքն է։ Լևիս
Գրեթե յուրաքանչյուր կին սիրո մեջ ընդունակ է հերոսության: Կուպրին
Սիրեցյալները հաճախ կասկածում են, թե ամենից շատ ինչի են հավատում: Ստենդալ
Մարդուն բացահայտելու միակ միջոցը նրան անհույս սիրելն է: Վալտեր Բենյամին
Նրանք, ովքեր սիրում են' կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ։ Բալզակ