Եվրոպացիները ոչ մի տեղ անվտանգ չեն լինի. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին ելույթ է ունեցել ու եվրոպական իշխանություններին քննադատել՝ հայտնելով, որ Թուրքիայի հանդեպ բացասական վերաբերմունքը կհանգցնի եվրոպական երկրների քաղաքացիների անվտանգության ռիսկերի բարձրացմանը: Այս մասին գրում է «Вести.Экономика»-ն:
Իր ելույթի ընթացքում բացի հերթական անգամ Եվրոպայում ֆաշիզմի և ռասիզմի մասն նշելուց, Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև ակնարկել է այն պոտենցիալ ռիսկերի մասին, որին կհանգեցնի Թուրքիայի դեմ եվրոպական երկրների հակամարտությունը: Նա, մասնավորապես, հայտնել է այն մասին, որ «ոչ մի եվրոպացի աշխարհի ոչ մի երկրում չի կարողանա հանգիստ և անվտանգ քայլել փողոցով»:
«Եվրոպան այսօր ռասիստական է, ֆաշիստական ու բռնատիրական: Եթե Եվրոպան շարունակի քայլել այդ վտանգավոր ճանապարհով, նա իրեն կվնասի»,- նշել է Էրդողանը: