Վարորդական իրավունքից զրկվելուց հետո Մառա Բաղդասարյանը պարծեցել է ղեկին արված լուսանկարով
Այն բանից հետո, երբ Մառա Բաղդասարյանին զրկել են վարորդական իրավունքից, նա շարունակում է հրապարակել լուսանկարներ և տեսանյութեր՝ մեքենա վարելիս: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Իր Instagram-ի էջում աղջիկը հրապարակել է լուսանկարներ՝ արված վարորդի նստատեղից:
Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանին զրկել էին վարորդական իրավունքից այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին լուսնոտություն: Սակայն աղջկա հայրը ասում է, որ նա բացարձակապես առողջ է: Նրանք բողոքարկելու են Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: